1  2  3  4  5  6  7    
25 Հոկտեմբեր 2004  | Հայ-վրացական բիզնես ֆորում 2004

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Թբիլիսի կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցելհայ-վրացական բիզնես ֆորում: Ֆորումի ընթացքում հայ գործարարները վրացի գործընկերներին են ներկայացրել իրենց արտադրանքի ողջ տեսականին:

Ֆորումին ներկա են եղել նաև երկու երկրների նախագահներն ու բիզնեսի էլիտայի ներկայացուցիչները:

Ցուցահանդեսին “ԷլիտՓրոջեքթՇինը”  ներկայացրել է իր նախագծերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանում: 

13 Սեպտեմբեր 2004  | ARMENIA EXPO 2004

Ընկերությունը մասնակցել է տարածաշրջանային չորրորդ առևտրաարդյունաբերական “ARMENIA EXPO 2004” ֆորումին, որը անց է կացվել  2004 թվականի  սեպտեմբերի 10-13-ը: 

20 Դեկտեմբեր 2003  | ISO 9001:2000

2003 թվականի ամռանը “ԷլիտԳրուպը” ներդրել է միջազգային ISO 9001:2000 ստանդարտի որակի կառավարման համակարգ: 2003թ. դեկտեմբերին բրիտանական “Գլոբալ սերտիֆիքեյշն” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ համարվող “Բիզնեսին ընդառաջ” ընկերության փորձագետներն աուդիտ անցկացրեցին “Էլիտ Գրուպում” և հաստատեցին ներդրված համակարգի համապատասխանությունը միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատին:

2003թ. դեկտեմբերի 20-ին “ԷլիտԳրուպին” շնորհվեց ISO 9001:2000 որակի կառավարման սերտիֆիկատ` էլիտար բնակելի համալիրների կառուցապատման, դիզայնի, ներքին հարդարման և կոմունալ ծառայությունների կազմակերպման ոլորտում: 

25 Սեպտեմբեր 2003  | PANARMENIAN EXPO 2003

Ընկերությունը մասնակցելէ  առաջին ազգային “PANARMENIAN EXPO 2003” ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 23-ից 24-ը:

06 Հունիս 2003  | Պուշկինի 21 համալիրը հանձնվել է շահագործման

2002-2003 թվականներին շահագործման է հանձնվել Երևանի Պուշկինի փողոցում գտնվող երեք շենքերից բաղկացած բիզնես դասի բնակելի համալիրը, որի կառուցված ընդհանուր մակերեսը մոտ 8000 ք.մ է, որից 6000 ք.մ` բնակելի

    1  2  3  4  5  6  7