1  2  3  4  5  6  7  8    
03 Փետրվար 2021  | Պետական աջակցություն ԳՈՐԾՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ունեցող ընտանիքներին
Համաձայն ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ ՈՐՈՇՄԱՆ, Երրորդ ծրագրի շրջանակներում,

Կառավարությունը միանվագ կաջակցի ԳՈՐԾՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ունեցող այն ընտանիքներին, որոնցում՝

-Երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի 1-ից հետո,
-Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կազմում է 30 մլն. դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա ևս 5 մլն. դրամով,
- Վերջին 1 տարվա ընթացքում վարկի մարումների գծով ուշացումները չեն գերազանցել 30 օրացուցային օրը։
-Աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդի՝
-10%-ի չափով՝ (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), Երևանում՝ 5%-ը (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը), եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան,
- 50%-ի չափով՝ (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), Երևանում՝ 25%-ը (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը), եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան,
-15%-ի չափով՝ (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), Երևանում՝ 8%-ը (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը), եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան, և շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը,
-70%-ի չափով՝ (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), Երևանում՝ 35%-ը (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը), եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան, և շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը։

  Վերոնշյալ ծրագրով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիփոթեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն:
Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
   ՀՀ կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ ՈՐՈՇՄԱՆԸ կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144403 (Կետ՝ 26,27,30)
25 Դեկտեմբեր 2020  | ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱԼՄԱՍՏ ՌԵԶԻԴԵՆՍ_25․12.2020
25 Դեկտեմբեր 2020  | ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹ 2_25․12.2020
12 Դեկտեմբեր 2020  | ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՁՈՐԱՓ 2 _ 12.12.2020
07 Օգոստոս 2020  | Առկա է շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում օգոստոսի 7-ին կայացավ շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին շինարարական, ապահովագրական ու բանկային բնագավառների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում, մասնավորապես, շեշտադրեցին շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտությունը։ Նրանց համոզմամբ՝ ներկայումս գործող կարգով պահանջվող բանկային երաշխիքների սահմանված չափերը, որոնք խստացվել են ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մրցույթներին մասնակցության բարդություններ են առաջացնում հատակապես փոքր և միջին ընկերությունների համար, նպաստում գործընթացի մոնոպոլիզացմանը, սպառնում արտաքին կապիտալի կողմից տեղական շինկազմակերպությունների դուրսմղմանը։ Մասնագետների կարծիքով՝ ներկայումս հայտարարված մի շարք մրցույթներ չեն կայանում հենց ամբողջական բանկային երաշխիքների ներկայացման խնդիրներով պայմանավորված։

Քննարկվեցին լուծման տարբերակներ։ Մասնավորապես կարծիք հայտնվեց, որ, թերևս, իջեցվի բանկային երաշխիքի սահմանված չափը, կամ երաշխիքային խնդիրը լուծել ապահովագրական գործակալությունների միջոցով և աշխատել ոչ միայն բանկային համակարգի հետ, այլ, կամ-կամ սկզբունքով՝ ներառելով նաև ապահովագրական երաշխիքային տարբերակը։

ՀԱԳՄ նախագահության անդամ, «Էլիտ գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանն ընդգծեց բոլոր ոլորտների համար միասնական առաջարկ մշակելու կարևորությունը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անհրաժեշտ է հնչած կարծիքները խմբավորել ու, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստում քննարկելուց հետո, առաջարկների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն։

 

Նյութի աղբյուրը՝ http://umba.am/hy/topic.php?id=22744&fbclid=IwAR0ynIKcakTU2aXB6O4i1IXs5dZbZIAKAW2_oRWzEZlSVboS5cYA4edetSw

    1  2  3  4  5  6  7  8