Նաիրի Զարյան 74

ԲԻԶՆԵՍ ԴԱՍ

 

 Էլիտ Գրուպի ամենածավալուն քաղաքաշինական նշանակության նախագծերից մեկն է Հյուսիսային Ճառագայթը:  Այն Կասկադի շարունակությունն է հանդիսանում և, սկսվելով Հայաստան հուշահամալիրից՝ ձգվում է մինչև Բաբայան և Զարյան փողոցները: Հյուսիսային ճառագայթը մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի  մտահղացումների մարմնացումն է և ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր սիրելի Երևանի քաղաքաշինական քարտեզում: 

Հյուսիսային Ճառագայթը սկսվում է գեղեցիկ եռահարկ քոթեջներով կառուցապատված՝ հետիոտնային փողոցով: Գողտրիկ փողոցի վերջնամասից  ներքև են նայում   իրար մոտեցող ինքնատիպ կասկադաձև շենքերը: Կառույցները օժտված  են Էլիտ Գրուպին հատուկ հուսալիության չափանիշերով:

  Հյուսիսային Ճառագայթն ունենալու է նաև կառուցապատման երրորդ փուլ, որից հետո կմիավորվեն Կոմիտասի պողոտան ու Կասկադը` ստեղծելով մի ավարտուն համալիր, ինչպիսիք կարելի է հանդիպել աշխարհի խոշորագույն քաղաքներում: 

 

 

⇒ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ⇐

⇒ Բոլոր բնակարանները վաճառված են ⇐

 

 

• 14 հարկ

• 276 բնակարան

• Բնակարանների մակերեսը 64-214 մ2

• 3 հարկանի ստորգետնյա ավտոկանգառ 350 մեքենայի համար

• Կենտրոնացված ջեռուցում

• Անվտանգության համակարգ

• Սպասարկում

• Սեյսմակայուն