<<Էլիտ Գրուպ>>-ի այսօրվա նվաճումների կարևորագույն անկյունաքարը փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա հիմնված գործընկերությունն է՝ հանձինս բաժնետերեր Արմեն Մկոյանի, Ամատունի Տոնոյանի և Հայկազ Բախշեցյանի:

<<Էլիտ Գրուպ>>-ը իր առաջին քայլերն արեց երեք հոգանոց կոլեկտիվով (նախագահ՝ Արմեն Մկոյան, գործադիր տնօրեն՝ Արման Դանիելյան և ֆինանսական տնօրեն՝ Մարինե Ստեփանյան): Ծրագրերի ընդլայնմանը զուգահեռ աճեց ու ձևավորվեց արհեստավարժ ու ներդաշնակ աշխատող, ընկերության նվիրված, հավատավոր ու կուռ բազմանդամ կոլեկտիվ:

Ժամանակակից արագ հերթափոխն ու սնկի պես աճող մարտահրավերները ենթադրում են աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմ,
ժամանակակից զարգացումների և ուղղությունների, նոր միտումների իմացություն, գիտելիքների ու հմտությունների կատարելագործում:
Ընկերության ղեկավարությունը ջանք և միջոցներ չի խնայում աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումն ապահովելու համար՝ թրեյնինգների, սեմինարների, միջազգային փորձագետների ներգրավման, ուսումնական-ճանաչողական փոխայցերի, ինչպես նաև միջազգային աուդիտների միջոցով:

Ընկերությունում ներդրվել են կորպորատիվ կառավարման ամենաժամանակակից մեթոդները. այն կառավարվում է բարձրագույն կոլեգիալ մարմին հանդիսացող վարչության կողմից: Եվ այս ամենի արդյունքում է, որ ընկերությունն արժանացավ թոփ մենեջմենթի գծով ISO 9001 սերտիֆիկատի: